Պետական պարգևների շարքում «Հայաստանի ազգային հերոս» կոչումը բարձրագույն կոչում է:
Այն շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է «Հայրենիքի շքանշան»:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացել են թվով 15 հոգի:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրագույն կոչում շնորհել է 10 հոգու, որոնց թվում են`
Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը-28.07.1994թ.
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը-11.10.1994թ.
Ալեք Մանուկյանը-14.10.1994թ.
Մովսես Գևորգի Գորգիսյանը-20.09.1996թ.-հետմահու
Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը-20.09.1996թ.
Մոնթե Չարլզի Մելքոնյանը-20.09.1996թ.
Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը-20.09.1996թ.
Վիտյա Վորոշի Այվազյանը-20.09.1996թ.
Ջիվան Զավենի Աբրահամյանը-20.09.1996թ.
Յուրա Վաղարշակի Պողոսյանը-20.09.1996թ.
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրագույն կոչում շնորհել է 4 հոգու, որոնց թվում են`
Կարեն Սերոբի Դեմիրճյանը-27.12.1999թ.
Վազգեն Զավենի Սարգսյանը-27.12.1999թ.
Քըրք Քրքորյանը-27.05.2004թ.
Շառլ Ազնավուրը-27.05.2004թ.
Գործող նախագահ Սերժ Սարգսյանը բարձրագույն կոչում շնորհել է միայն Նիկոլայ Ռիժկովին-05.12.2008թ.:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ազգային հերոսներից 6-ին բարձրագույն կոչումը շնորհվել է կենդանության օրոք, 9-ին` հետմահու:
Նրանցից այսօր ապրում են ընդամենը երկուսը` Շառլ Ազնավուրը և Նիկոլայ Ռիժկովը։