Քրիստոս ծնավ և հայտնեցավ՝ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի:

Մոտ 2013 տարի առաջ մեր մոլորակում մի փրկիչ ծնվեց, որը մարդկությանը ուղղորդեց ճշմարտության ճանապարհով: Փրկչի ծնունդը պատմությանը նոր ընթացք հաղորդեց և մի շարք դարակազմիկ դեպքեր կատարվեցին.

1. Մենք՝ հայերս, առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն:
2. Քրիստոնեությունը սասանեց չափազանց հզոր Հռոմեական կայսրության դիրքերը ոչ միայն արևելքում, այլև բուն Հռոմում, որտեղ տարածված քրիստոնյաներն այնուամենայնիվ ստիպեցին Հռոմի կայսրերին ոչ միայն փոխելու վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ, այլև տարիներ անց քրիստոնեությունը հռչակելու կայսրության պետական կրոն:
3. Քրիստոնեությունը նոր ընթացք հաղորդեց ժամանակի մեջ տարիների հաշվմանը և պատմաբանների կողմից ընդունված մեր թվարկությունից առաջը՝ մ.թ.ա. շատ աղբյուրերում փոխարինվեց Քրիստոսից առաջ՝ Ք. ա. տերմինով:
4. Հին աշխարհում երբևէ եղած հեթանոս ժողովուրդները հրաժարվեցին իրենց կրոնի հեթանոսական դրսևորումներից և այն հարմարեցնելով քրիստոնեությանը՝ ցավոք, հրաժարվեցին հեթանոսական անցյալից:

Հ.Գ. Մենք՝ հայերս, որպես քրիստոնեություն առաջին ընդունած ժողովուրդ մեծ շուքով ենք նշում Տիրոջ ծնունդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել