Past.am-ը գրում է.

Համբույր այտին 

Համբույրները տարբեր են լինում: Եվ դրանց նշանակությունը` նույնպես: Մեկն ասում է կնոջը, որ նա գրավիչ է, մյուսը գովում է ինչ-որ բանի համար: Ի՞նչ են ցանկանում տղամարդիկ ասել համբույրների մասին:

Այն սովորաբար նշանակում է ջերմ ընկերական հարաբերություններ: Այն լինում է շնորհակալական, իսկ համակրանք նշանակում է միայն պլատոնական հարաբերություններում:

Համբույր բերանի ծայրին

Այն այտի և շրթունքների համբույրների մեջտեղում է գտնվում: Նշանակում է, որ տղամարդը դեռ վստահ չէ, որ կինը կպատասխանի իր զգացմունքներին: Բայց նաև նշանակում է, որ տղամարդու կողմից մեծ համակրանք կա:

Համբույր շրթունքներին

Այս համբույրը նշանակում է սեր և կիրք: Նման համբույրի մասին կարելի է անվերջ խոսել: Իսկ ինչ վերաբերում է հարաբերությունների մակարդակին, ապա առանձնապես խելք պետք չէ` հարաբերությունները մտերմիկ են և վստահելի:

Համբույր ճակատին կամ գլխին

Այս համբույրը ցույց է տալիս հոգատարություն և պաշտպանություն: Այն հանդիպում է ինչպես ինտիմ, այնպես էլ պլատոնական հարաբերություններում:

Համբույր պարանոցին

Սա ինտիմ մտերմության կրքոտ ցանկություն է: Երբեմն այն շրթունքների համբույրից ավելի խոսուն է:

Համբույր ականջին

Սիրային խաղերի յուրօրինակ սկիզբ: Այն ցույց է տալիս, որ տղամարդը գրգռված վիճակում է և դեմ չէ սիրով զբաղվել:

Համբույր աչքերին

Սա քնքշության արտահայտություն է: Եթե տղամարդը գնում է նման քայլի, ապա նա գնահատում է կնոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել