Lionel+Messi+FC+Barcelona+v+Club+Atletico+46UFcSilADIxԻսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիա»-ին:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով: Լուիս Էնրիկեի սաները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին «չղջիկներ»-ի դարպասը:

Լիոնել Մեսսին դարձավ հեթ-տրիկի, իսկ Լուիս Սուարեսը՝ պոկերի հեղինակ: Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին:

«Բարսելոնա»-«Վալենսիա»՝ 7:0

1:0 Սուարես (7՛), 2:0 Սուարես (12՛), 3:0 Մեսսի (29՛), 4:0 Մեսսի (58՛), 5:0 Մեսսի (74՛), 6:0 Սուարես (83՛), 7:0 Սուարես (88՛)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել