Չնայած այն փաստին, որ Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով առաջ է հետխորհրդային երկրների մեծամասնությունից, դժվար թե որևէ մեկն այսօր պնդի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է: 2013թ.-ի ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ապագայի հետ ՀՀ քաղաքացիների մոտ առաջացան մի շարք հարցեր: Չնայած նրան, որ բոլոր երկրների սահմանադրություններում էլ ամրագրված է, որ տվյալ երկիրը ժողովրդավարական երկիր է, այնուամենայնիվ, դա դեռ բավարար չէ: Իհարկե, վիճակագրական տվյալների առանձնահատուկ կարիք չկա էլ, որպեսզի ապացուցվի, որ ՌԴ-ում, Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանում լուրջ ժողովրդավարական խնդիրներ կան: ԵՏՄ-ում հայկական ժողովրդավարության հեռանկարների դիտարկման համար բերենք մի քանի աղաղակող փաստեր անդամ երկրների ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ ընտրական ինստիտուտի վիճակի հետ կապված: Այսպես, օրինակ, Բելառուսի դեպքում բավականին տարածված է նախքան ընտրությունները, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, սահմանափակել թեկնածուների թիվը: 2012 թ. Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների ամփոփիչ զեկույցի համաձայն՝ դիմում ներկայացրած թեկնածուներից 27-ը մերժվել էին բավարար հիմք չհանդիսացող տեխնիկական պատճառաբանություններով: Նմանօրինակ մոտեցումը հնարավորություն է տալիս իշխող կուսակցությանը մերժել ցանկացած թեկնածուի առաջադրումը: 2011 թվականի դեկտեմբերին Գոսդումայի ընտրություններն ամփոփելիս «Ռոսսիա-24» հեռուստաալիքը, հղում տալով պաշտոնական տվյալներին, ցուցադրել էր Ռոստովի շրջանից ստացված արդյունքները, դրանք ներկայացրել էին 146,47% մասնակցություն ընտրություններին, մինչդեռ Վորոնեժի շրջանում բնակչության 130%-ն էր մասնակցել ընտրություններին: Իհարկե, «սխալն» արագ ուղղվել էր, բայց, այդուհանդերձ, հասցրել էր մամուլում և հասարակության մեջ բողոքի ալիք բարձրացնել: Դե իսկ Ղազախստանում արդեն օրենքի ուժով մտցվել է ցմահ նախագահության մոդելը:
Հ.Գ. Ինչպես սովորաբար ասում են, Աստված էլ բեթարից ազատի։))))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: