Եղբայրներ, հանդարտվենք: Իհարկե, Վրաց պատրիարքի հայտարարությունը մեր կողմից անհնարին է ընդունելի լինի, սակայն մեր զայրույթը եթե գործի դնենք, ավելի սխալված կլինենք: Վրաստանն այս պահին ավիրելու ցանկությունն էլ կանցնի:
Եվ այժմ պետք չէ նաև մեր սեփական կաթողիկոսին ինչ-որ բան ստիպել: Ժամանակ է մեզ պետք, որ հստակ պատկերացնենք, թե ինչ կշահենք լարվածությունից և հստակ հասկանանք, թե ում է Վրաց պատրիարքի քայլը ձեռնտու: Ժամանակը լավագույն ուսուցիչներից է, և իմաստուն է նա, ով իրեն կարողանում է զսպել: Հանդարտություն և միայն հանդարտություն:
Consultor homini tempus utilissimus-Մարդու համար ժամանակը ամենից լավ խորհրդատուն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



