Հիշեք՝ ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին:Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար:

Մարդկությունը մի ամբոջություն է, ինչպես դու, ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և´ լավը, և´ վատը:Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում:Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից: Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավն անպարտելի է, իսկ վատն ի վերջո պարտվում է և փախուստի դիմում: Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են: Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ ու վարակից հեռու: Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա, թե անարդար, այդ նպատակին է ձգտում` նույնիսկ գողը  և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին: Ոչ ոք իզուր չի մեռնում: Մարդիկ մեռնում են` ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով  ճշմարտություն և արդարություն:
Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել