Միջազգային ֆինանսական և տնտեսական կառույցների կողմից հրապարակվող տվյալները շատ կարևոր են տարբեր երկրներում ներդրումային միջավայրը խթանելու գործում: Ներդրողների համար հետաքրքիր է և որոշ դեպքերում որոշիչ նման կառույցների գնահատականը:
Ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2016թ. Տնտեսական ազատության ցուցիչը (2016 Index of Economic Freedom): Ըստ հրապարակված տվյալների՝ տնտեսության չափավոր ազատ գնահատականով Հայաստանն աշխարհի 178 պետությունների շարքում զբաղեցնում է 54-րդ տեղը:
Հայկական տնտեսության ազատ ինդեքսը բարձր է համեմատած հարևան Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, ինչը համարվում է համաշխարհային և տարածաշրջանային միջինից բարձր ցուցանիշ:
Մասնագետների կարծիքով, մեր տնտեսության դրական կողմերից են բաց շուկաները և հանրային ֆինանսների կառավարումը: Կարևորվել է նաև բիզնես-ընթացակարգերի պարզեցումը:
Դրամավարկային, ներդրումային և առևտրային ցուցիչները ևս բարելավվել են անցնող տարում: