Doctors.am-ը գրում է.

Ցուրտ եղանակին մեզնից շատերին է անհանգստացնում կոկորդի ցավը: Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին պարզել ցավի պատճառը. դրանք կարող են լինել բակտերիալ, վիրուսային ինֆեկցիաները և գրգռումը: Իհարկե կոկորդի ցավը այն խնդիրներից չէ, որ «շտապ օգնության» կանչի կարիք ունի, բայց այնուամենայնիվ կան դեպքեր, երբ պարտադիր է՝

  • Կոկորդը ցավում է այնքան ուժգին, որ չեք կարողանում թուքը կուլ տալ և այն ծորում է ձեր բերանից
  • Կոկորդի այտուցը այնքան արտահայտված է, որ ձեզ դժվար է շնչել կամ շնչելիս լսվում են սուլող ձայներ

Բժշկի դիմելու համար բավական է ունենալ՝

.48 և ավել ժամ տևող ցավ կոկորդում, առանց հարբուխի և մրսածության նշանների, 

  • կոկորդում ցավը ուեկցվում է ջերմության կտրուկ բարձրացմամբ, 
  • կոկորդի հետին մասում երևում են խցաններ կամ թարախ, 
  • պարանոցային ավշային հանգույցները մեծացած են կամ պարանոցի շարժումը դժվարացած է, 

Ինքնօգնության համար խորհուրդ ենք տալիս.

  • Հնարավորին չափ կարգավորեք շնչառությունը և շնչեք քթով: Քթի միջով անցնելիս օդը տաքանում է, որն էլ պաշտպանում է կոկորդը և ձայնալարերը: Կոկորդը կարող է ցավել, երբ կա քթի փակվածություն և ստիպված եք շնչել բերանով:
  • Հիվանդությունից հետո փոխեք ատամի խոզանակը, քանի որ վրան կարող են մնալ ինֆեկցիաներ:
  • Ցավազրկող դեղորայքը միայն թեթևացնում է, բայց չի բուժում:
  • Լարինգիտի դեպքում շշուկը կարող է առաջացնել ձայնալարերի ավելի գրգռում, քան նորմալ խոսքը: Փորձեք քիչ խոսել, որպեսզի ձայնալարերին հանգիստ տաք, իսկ եթե ինչ որ բան անհրաժեշտ է ասել՝ ասեք նորմալ ձայնով:
  • Խմեք շատ հեղուկներ
  • Խոնավացրեք սենյակը
  • Մի՛ ծխեք և խուսափեք գրգռող նյութերից

Բակտերիալ ինֆեկցիաների դեպքում՝

  • Կոկորդում ցավը զարգանում է արագ
  • Ընդհանուր զգացությունը կտրուկ վատանում է
  • Բարձր ջերմություն

Վիրուսային ինֆեկցիաների դեպքում

  • Ընդհանուր զգացողության անկում
  • Կոկորդում ցավը զարգանում է հետզհետե
  • Ցավ ամբողջ մարմնում և գլխում
  • Թուլություն, ուժերի անկում

Ըմպանի լորձաթաղանթի գրգռվածություն

Հաճախ կոկորդում ցավը կարող է լինել ալերգիկ ռեակցիա կամ ծխախոտի ծխի ազդեցություն, կեղտոտ կամ չոր օդի ազդեցություն Ախտանիշներն են ցավը և քերոցի զգացումը կոկորդում: Ընդհանուր վիճակը անփոփոխ է, ջերմությունը չի բարձրանում

Այլ նշաններ՝ ալերգիայի դեպքում կոկորդում ցավը ուղեկցվում է քորով, արցունքահոսությամբ, փռշտոցով և քթահոսությամբ: Երբեմն զարգանում է նաև չոր հազ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել