Մեզնից շատերը Facebook-ում ունեն մեծաքանակ ընկերներ, ովքեր խաղեր են խաղում և օգտվում տարբեր հավելվածներից: Դրանք առաջ են բերում բազմաթիվ ավտոմատ ծանուցումներ: Եթե Ձեզ չի հետաքրքրում լրահոսում տեսնել, որ ինչ-որ մեկը դարձել է 15-րդ մակարդակի էլֆ, և ցանկանում եք ազատվել բազում ծանուցումներից և հրավերներից, ապա MyPage.am-ի այս հոդվածը հենց Ձեզ համար է: Եկել է նյարդայնացնող ծանուցումներից ազատվելու օրը:

Заблокировать приглашения в Facebook

1. Մուտք գործեք Ձեր անձնական հաշիվ, ապա անցեք այս հղումով (www.facebook.com/games/activity/:

2. Այս էջում Դուք կտեսնեք Ձեր ընկերների կողմից ուղարկված բոլոր հրավերները:

3. Ուսումնասիրեք ցուցակը և գտեք այն հավելվածներն ու խաղերը, որոնց ծանուցումներից ցանկանում եք ազատվել:

2013-02-18_12h53_01

4. Սեղմեք անցանկալի ծրագրի կողքին գտնվող խաչիկին, և Ձեր առջև կհայտնվի երկու տարբերակ: Առաջինն արգելափակում է տվյալ խաղից կամ հավելվածից բոլոր ծանուցումները, երկրորդը՝ տվյալ օգտատիրոջ բոլոր ծանուցումները:

2013-02-18_12h56_22

5. Ընտրեք անհրաժեշտ գործողությունն ու երբեք էլ չեք նյարդայնանա, երբ ինչ-որ մեկն առաջարկի Ձեզ տեսնել, թե ինչ է լինելու Ձեր ապագա սիրեցյալի անունը, կամ երբ եք մահանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել