Կրթահամալիրի սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանը և իր սան՝ Ավագ դպրոցի սովորող՝ Մկրտչյան Մարտինը որոշել են մասնակցել Թբիլիսիում, փետրվարի 4-ից 7-ը ընթացող սուսերամարտի միջազգային բաց մրցաշարին… ինչո՞ւ ես պիտի չաջակցեմ իրենց այս նախագծի իրագործման հարցում. սիրով եմ աջակցում:
Շաբաթ օրը, երբ հետևում էի Մայր դպրոցում, փետրվարի 1-ի ուսումնական պարապմունքների վերսկսման պատրաստության աշխատանքներին, մարզադահլիճում հանդիպեցի Միքայելին և Մարտինին՝ տենդագին պարապելիս: Իրենց կյանքի գործը, իրենց որոշումը, սրան եմ ես անվանում անմահանա ուսուցում…
Ա՜յ քեզ խորհուրդ հակադեպրեսիվ, այն էլ հայտնի ֆիզիկոս Սթիվ Հոքինգի կողմից՝ իր 74-ամյակի կապակցությամբ… «Սև խոռոչներն այնքան էլ սև չեն, մի՛ հանձնվեք, միշտ էլ ելք կա»:
Մորս խոսքերից է. «մորը տես, աղջկան ուզի… », թաիլանդական իմաստությունը հուշում է.՝ ավելի լավ ճանաչելու համար, պետք է աղջկա տատուն էլ տեսնել:
Այսպիսի ուսումնասիրություններն էլ կարելի է հեռավորության վրա անել. գիտնականները սկսել են 96 տոկոս ճշգրտությամբ կարդալ մարդկանց մտքերը
mskh.am-ը լեցուն է առցանց ուսուցման, 2016-ի հունվարի հաշվետվություններով… թվերի բերած ցուցանիշները խոսուն են, իհարկե, բայց ինչքա՜ն կարևոր գնահատումներ՝ սովորողի, ուսուցչի ու ծնողի, ինձ ու ձեզ չի հասնում. մնում է չասված կամ անլսելի ասված: Ափսո՜ս, կարևոր հեղինակային փորձ էր: Ինչպե՞ս կազդի առցանց ուսուցման շրջանը փետրվարյան ստուգատեսների վրա… Սովորելը կդառնա՞ անհատի վերցված իրավունքը…
Եփրատ և Տիգրիս գետերի վրա ջրային խոշոր նախագծերի իրագործումը մինչև 2019-ը ավարտելու Թուրքիայի կառավարության այս հայտարարությունը կարդացի զարմացած: Ա՜յ քեզ թափ ու մասշտաբներ… 22 խոշոր ջրամբար ու 19 հիդրոէլեկտրակայան… Հենց հիմա վեր կացա ու շարժվեցի պատմական երկու գետերի այդ հանգույցները տեսնելու…
Առողջապահության նախարարությունը հորդորում է առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխաներին դպրոց ուղարկելուց, իսկ կրթության և գիտության նախարարությունը սպառնում է չհաճախումների տեսչական ստուգումներով ուսումնական պարապմունքները վերսկսելուն պես…
Իսկ բենզինը այդպես էլ չի էժանանում. կրկնակի թանկ է, քան Ռուսաստանում, երբ Հայաստան այն  մտնում է առանց մաքսազերծման… Կամենդատյան Միքայելը մարտ ամիսը կօգտագործի իր այս ուսումնասիրությունը տեղում շարունակելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել