Քիմ Քարդաշյանը հաճախ է լսում, որ իր դուստր Նորթը հոր՝ Քանյե Ուեսթի պատճենն է: Փոքրիկր կրկնօրինակում է հոր հագնվելու ոճը, պահելաձևը և նույնիսկ դեմքի արտահայտությունը: Նրանց նմանությունը ապացուցելու համար Քիմը իր Twitter-ում հրապարակել է Նորթի և Քանյեի լուսանկարը՝ հայտնում է spletnik.ru-ն:
Լուսանկարում, որն իրենից կոլաժ է ներկայացնում, հայր ու աղջիկ նայում են ուղիղ տեսախցիկին զարմանալիորեն նման արտահայտությամբ:
«Ինձ դուր է գալիս Նորթի և Քանյեի այս նկարը: Բոլորն ինձ ասում են՝ ինչքան շատ են նրանք միմյանց նման, որքան նման են նրանց դեմքերը»,- նկարի տակ գրել է ռեալիթի-շոուի աստղը, ով վերջերս երկրորդ անգամ է մայր դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



