Բայց ավելի կարևոր մի քանի շեշտադրումներ կան. կրթությունը, նախևառաջ, ճանաչողություն է: Կրթվելով մենք ճանաչում ենք մեզ շրջապատող իրականությունը:
Ճանաչում ենք, որպեսզի հասկանանք:
Իսկ հասկանում ենք, որպեսզի հարկ եղած դեպքում իմանանք՝ ինչ անենք:
Մի օրինակ բերեմ, ամեն ինչ պարզ կլինի. 1945 թվականի հաղթանակը հնարավոր եղավ առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդային բանակը ՍՈՎՈՐԵՑ ԿՌՎԵԼ:
Մեծ Հայրենականի առաջին տարիների կրած պարտությունները պայմանավորված էին զինվորների և հրամանատարների մոտ կրթության և փորձի պակասով, և հենց այս առաջին 3 տարիների ընթացքում նրանք ՍՈՎՈՐԵՑԻՆ, թե ինչ է պետք անել հաղթելու համար:
Մենք պետք է շատ սովորենք և լավ սովորենք, որպեսզի նման և խաղաղ իրավիճակներում ոչ թե փորձով սովորենք և սովորելու ընթացքում շատ բան կորցնենք, այլ պատրաստ լինենք գալիք մարտահրավերներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=838163199646227&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել