Մեր քաղաքական գործիչները տենց էլ չեմ հասկացել, ոնց ու ինչ խոսեն; Ես, օրինակ, շատ հեշտ հավատում եմ մարդկանց, քանի որ ավելիլավ ա 9 անգամ խաբվեմ, քան 1 հոգուն իզուր չհավատամ: Ասենք, Բագրատյանը Պոզների եյրանյանի Ռեվոլուցիայի եթերում որ խոսում ա տնտեսությունից, հետո ասում ա ես էս արեցի, էն արեցի, համալսարան ստեղծեցի զրոյից, աճ ապահովեցի մի տարում, չեմ կարող չհավատալ, քանի որ բան չեմ հասկանում ոչ տնտեսությունից, ոչ էլ քաղաքականությունից, հին աշխարհն էլ չեմ հիշում: Ու որ ասեց  "կիթարի վիրտուոզ եմ" միանգամից հավատացի: Նույնիսկ նախանձեցի, ասում եմ, զբաղված մարդ ա, բայց հասցրել ա հասնի թույն մակարդակի: Բայց թարսի պես երաժշտությունից արդեն քչից հասկանում եմ: Ու մտածեցի, ըհըն, գնամ լսեմ, եթե ճիշտ ա ասում, ուրեմն հավանականություն կա, որ ինքնագնահատականները մնացած հարցերում էլ ճիշտ են: Լսեցի: Վիրտուոզ չի, մեղմ ասած: Այ ստեղ արդեն ես մտածում եմ, ստոպ, փաստորեն մնացածն էլ ստուգելու կարիք ունի: Այ եթե ասեր, որ ուղղակի ծնգծնգացնում ա, նորմալ կլիներ, նույնիսկ ինչ-որ տեղ ռոմանտիկ:
Ասածս ինչ ա, ամեն խոսք լսելուց մարդ իրան հասկանալի marker ա գտնում, որ հասկանա, արժի հավատալ թե չէ:

Դե որ հանկարծ չմտածեք, որ էն մի կողմին էլ տենց հեշտ հավատացի, որ փոխեմ, էս մի markerը օրինակ բերեմ
734183_402600966482834_1298135082_n
տորագրահավաքի արդյունքում Երևանի հարյուրավոր քաղաքացիների անունից երկրի նախագահին ուղղված դիմում-պահանջին ի պատասխան՝ ստացվել է այս փաստաթուղթը, որով իշխանությունները վերահաստատում են Ծածկած շուկան նախկին վիճակին վերադարձնելու՝ սեփականատիրոջ պարտավորությունը։

ինչը ինձ հուշում ա, որ արժի հավատալ, միայն երբ էս անողները փոխվեն, տաք շորեր հագնեն ու դավայդասվիդանյա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել