Ես Երևանում հիմնականում գիշերներն եմ շրջում:Էդպես է իմ գործի բնույթը:ՃըՃըՃը:Երկու օր առաջ էլ որոշեցի տաքսիով տոնական Երևանը շրջել,հետո վերադառնալ տուն:Լավ բան չեմ ասելու:Նեղվեցի:Նեղացա:Էսքան լույսերն ու շքեղությունը հասնում ա մի հանրապետության մայրաքաղաքին միայն,ուր շրջաններում ու գյուղերում հենց մութն ընկնում ա` աչքդ առաջը չի տեսնում:?Ներարյալ ամանօրյա գիշերը:Էլ չեմ ասում,որ մնացած երեխաներին էլ ա հասնում ուրախ ու գեղեցիկ տոներ:Թատրոնները` Երևանում:Գեղեցիկը` միայն Երևանում:Աշխատանքը` Երևանում:Հայաստանում աշխարհը պտտվում է Երևանի շուրջը միայն:Վարչապետն ու նախագահը տարիներ առաջ խոստանում էին,թե ամեն ինչ Հայաստանով մեկ համաչափ պիտի բախշվի ու բարեկեցիկ կյանք պիտի լինի:Միայն մի փոքր ,նեղ կռուգի համար կարողացան իրականացնել խոստումը:Մնացածը մնաց փշալարերից կախված....
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/539604.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել