
Tert.am-ը գրում է.
ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակը ուսումնասիրել է «Սմիթ» հսկայական գազային ամպը, որը 700 000 կմ/ժամ արագությամբ «ընկնում է» Ծիր Կաթին գալակտիկայի վրա:
Ինչպես գրում է Корреспондент-ը` մեջբերելով ԱՄՆ Տիեզերական աստղադիտարան-ինստիտուտի գիտնական Էնդրյու Ֆոոքսին, այդ ամպը հիանալի օրինակն է նրա, թե ինչպես է փոփոխվում գալակտիկաների տեսքը ժամանակի ընթացքում: Այն ցույց է տալիս, որ Ծիր Կաթինում կարող են հսկայածավալ գազային կուտակումներ արտանետվել` գալակտիկայի մի հատվածից մյուսում հայտնվելով:
«Սմիթ» ամպը հսկայական ծավալներ ունի. երկարությունը կազմում է 11 000 լուսային տարի, լայնությունը` մոտ 2.500 լուսային տարի, իսկ զանգվածը մոտ 2 մլն անգամ ավելի մեծ է, քան Արեգակինը:
Գիտնականների կարծիքով` այդ ամպը արտամղվել է Գալակտիկայի ծայրամասերից մոտ 70 մլն տարի առաջ: Մոտավորապես 30 մլն տարի անց այն «կընկնի» մեր գալակտիկայի մեկ այլ հատվածում, ինչի արդյունքում այն պետք է որ «այրվի» և տասնյակ հազարավոր նոր աստղերի առաջացման պատճառ դառնա: