Երբ երիտասարդ փառասեր գեներալ Նապոլեոնը ղեկավարեց իտալական բանակը, այն աղետալի վիճակում էր: Բանակը բացարձակապես փող չուներ` անգամ նամակ ուղարկելու: Զինվորների մի մասը ոտաբոբիկ էր, իսկ մյուս մասի հագին էլ հնամաշ ու պատառոտված շորեր էին: Նրանք ավելի շատ տնանկ մարդկանց էին հիշեցնում, քան զինվորների: Նա վերջ դրեց գողությանն ու թալանին: Նա գնդակահարում էր գողություն անողին, իսկ ամենակարևորը պատմական այն որոշումն էր, որ նա կայացրեց. արգելել սպային զինվոր ծեծել:
Եթե սպան հարվածեր զինվորին, անկախ նրա ձեռքբերումներից` տեղում գնդակահարվում էր: Նա հրաման արձակեց, որով արգելվում էր բռնությունը, և օրենքը խախտողին գնդակահարություն էր սպառնում: Նա ընդամենը արգելեց ֆիզիկական ճնշումը, ստորացումը, փոխարենը ներշնչում էր զինվորին իր բանակի նկատմամբ վստահություն, հպարտություն: Նա լավ գիտեր, որ եթե մարդուն զրկես արժանապատվությունից, նա հերոս չի դառնա: Իսկ բանակը նրա այդ արարքին պատասխանում էր սիրով և հաղթանակներով, նրանք հաղթում էին ու հաղթում:
Ո՞րն էր Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքը: Սերը և հարգանքը զինվորների նկատմամբ: Ո՞վ չգիտի նրա այն արտահայտությունը, որը հրաշքներ էր գործում. «Զինվորի ուսապարկում է գտնվում մարշալական գավազանը»: Նա ամեն մի զինվորի մեջ տեսնում էր վաղվա հրամանատարին և հերոսին: Նա սիրում էր զինվորներին, և այդ սերը փոխադարձ էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.martirosyan.89/posts/694658450677099?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



