
Հաշված ժամեր են մնացել տարվա ավարտին. ավարտվող տարին վիշապի է: Բայց տարեվերջին Հայաստանում ամենաշատ հիշատակված կենդանին գոմեշն է: Մսամթերքի փորձաքննությունների արդյունքում հիշատակվեց Գոմեշը, որի միսը իբր փոխարինել է տավարի մսին: Ամանորյա պատրվակ, թե՞ իրականություն: Ըստ մսամթերք արտադրող ընկերությունների՝ ամանորյա պատրվակ, քանի որ զարմանալիորեն այդ փորձաքննությունները եղան ամանորի նախաշեմին և գումար կորզելու շահ էին հետապնդում: Այս ամենից զատ գոմեշի մասին տեսահոլովակ է հանրությանը ներկայացնում Սիրուշոն՝ <<ՊռեԳոմեշ>>: Եվ վերջնականապես գոմեշը դառնում է տարեվերջյան ամենահիշատակվող կենդանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել