Գերմանահայերի հանդիպումը Հայաստանի նախագահի հետ վերջ չունի: Ամենաքիչը Հայաստանի բնակչության չափ թուրքական համայնք ունեցող երկրում հայերը խոսելիք ունեն: 2010 թ.-ն է, Բեռլինում ենք:

Լրագրողները փակ դռների մատույցներում ձանձրանում են, ինչպես զինվորը զորանոցում, վճռական մարտի ուշացող հրամանից առաջ: Մերկելի ասուլիսի ռեպորտաժներն անփորձանք Երևան են հասել, նեմեցի ու հայի մասին պատերազմական անեկդոտներն էլ ծիծաղելի չեն, սրա-նրա թաղի «Ֆրիցի» արկածները՝ նույնպես:

Հյուրանոցի շքասրահի դռները բացվում են. սկսվում է տեսախցիկների զորաշարժը քսան վայրկյանանոց սինքրոն-«ավարների» հետևից:



Արթուր Աբրահամի ուղղությամբ առաջինն եմ գրոհում. հաջող սկիզբ է: Բերանս դեռ չբացած` Արթուրը մանկության ընկերոջ անմիջականությամբ սկսում է ինտերվյուն.

- Արտակ, ինձ գիտես, չէ՞:
- Բոլորը քեզ գիտեն: Կարող ա՞ էս աշխարհից չեմ...
- Չե՞ս հիշում:
- Ո՞նց թե… աշխարհի ամենաուժեղ հայն ես, չէ՞: 
- Էդ նկատի չունեմ. բանակ ենք գնացել միասին…
- Ախր, ես բանակում էլ եմ լրագրող եղել, իսկ դու, հաստատ, լրագրող չես, ոչ էլ օպերատոր:
- Չէ, մենք միասին գնացինք բանակ… էն ի՞նչ են ասում…
- Սբոռնի պունկտի՞ց…
- Հա, հա…
- Բոլորն էլ էնտեղից են գնում բանակ, Արթուր ջան:
- Հիշո՞ւմ ես՝ մի տղա՝ սև շորերով, ասեց` եկե՛ք նկարվենք…
- …Հիշեցի…
- Գիտե՞ս, տատիկս ո՜նց էր ուրախացել իրա՝ «Հայլուր»-ի տղայի հետ էդ նկարի համար… ։)

Շնորհավո’ր տոնդ, Արթուր Աբրահամի և մեր բոլոր ուժեղ տղաների բանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել