Ես բնավ չեմ ցանկանում հանդես գալ Կճոյանի պաշտպանի դիրքերից, քանի որ իսկապես համարում եմ, որ նա խայտառակել է հոգևորականի կերպարը, բայց այն, ինչ տեսնում ենք այս տեսանյութում, պարզապես խայտառակություն է ու լպիրշության ճչուն ցուցադրություն։ Ընդ որում՝ ոչ Կճոյանի կողմից։
Էս լրագրողներն իրենց ո՞ւմ տեղն են դրել։ Ի՞նչ է նշանակում՝ «Ինքն արժանի չի սրբազան կոչվելուն» ակնարկը, որ լսում ենք նրանցից մեկի կողմից։ Մեկը չկա՞ր, հարցներ, թե աղջիկ ջան, դու Ո՞Վ ես ու Ի՞ՆՉ ԵՍ անում։
Զզվում եմ այն հիստերիկներից, ովքեր երևակայում են իրենց համ դատավոր, համ դատախազ, համ ատենակալ, համ էլ դահիճ, մինչդեռ ընդամենը ու միևնույն ժամանակ ՀԱՏԿԱՊԵՍ լրագրող են։
Էդ աղջկան մեկը չեղա՞վ, ասեր, որ ինքը չի եկել այնտեղ Կճոյանի նկատմամբ դատաստան տեսնելու, ու իր ընթերցողն էլ թքած ունի, թե ինչ է կարծում լրագրողը Կճոյանի մասին։ Լրագրողի ֆունկցիան պիտակավորելը չի, լրագրողի ֆունկցիան անաչառ լրատվություն մատուցելն է։
Կրկնում եմ, Կճոյանին ընդհանրապես չեմ էլ ցանկանում պաշտպանել, բայց ամեն նման հարցազրույցներից հետո զազրում եմ մեր լրագրողական ոլորտի գործելաոճից ու ցավում, որ քչացել են խմբագիրները, ովքեր սրանց ականջներից չեն ձգում ու հիշեցնում իրենց մասնագիտական էթիկայի ու մասնագիտական պարտականությունների մասին։
«Դուք ինձ ձանձրացրեցիք». Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ լրագրողներին
Posted by BlogNews.am on Thursday, January 28, 2016