Տեխզննման կտրոնները, որոնք այս օրերին դեֆիցիտ են, իսկական գլխացավանք են դարձել հայ վարորդների համար: Բանն այն է, որ նախկինում կտրոնները տրամադրում էին տեխզննման կետերում, վարորդները վերցնում էին կտրոնը և համապատասխան վճարումները կատարում բանկերում, իսկ կառավարության վերջին որոշումից հետո տեխզննման կտրոնները բաժանվել են առևտրային բանկերին: Ենթադրում եմ, որ կտրոնները բաժանվել են երկրում գրանցված մեքենաների քանակի չափով, բայց թե որտեղ են կուտակվել բոլոր կտրոնները, եթե Երևանում գործող բոլոր բանկերի բոլոր մասնաճյուղերում տալիս են նույն պատասխանը՝ «Կտրոն չունենք»: Իմիջիայլոց, բանկերից ոչ բոլորն են տրամադրում կտրոնը, իսկ պարզելու համար, թե ով է տրամադրում, ստիպված ես մեկ առ մեկ մտնել և ճշտել: Բանկերը խոստանում են կտրոնները տրամադրել 2013թ.-ի հունվարի 8-ին, մինչդեռ վարորդները պետք է արդեն մուծած և փակցված կտրոնով մտնեն նոր տարի:
Խնդրի հետ կապված հրավիրեցինք պատկան մարմինների ուշադրությունը, և արձագանքեց Ճանապարհային ոստիկանությունը: Մասնավորապես հայտարարեցին, որ հաշվի առնելով, որ ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել կտրոնները, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, ՃՈ-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի:
Նյութի աղբյուրը