Նրանց համար, ովքեր դեռ ապրում են տնակներում և մինչև հիմա երազում խոստացված բնակարանի մասին:
Նրանց համար, ովքեր սարսափով են լսում զրոյից ցածր ջերմաստիճանի մասին լուրը, որովհետև տունը տաքացնելու հնարավորություն չունեն:
Նրանց համար, ովքեր մինչ հիմա սոված քնող երեխաներին լուսավոր ապագայի մասին խոսքերով են կերակրում:
Եվ նրանց համար, ովքեր բանակում ծառայող զավակ ունեն և դրա հետ մեկտեղ ո՛չ քուն ունեն, ո՛չ հանգիստ և կես մարդ են դառնում, մինչև զինվորը վերադառնում է:
Եվ նրանք բոլորն արդեն ոչ թե պայքարում են ապրելու համար, այլ ուզում են պայքարելու իմաստը գտնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=837022193093661&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել