Past.am-ը գրում է.
Այսօր Past.am-ը Ձեզ է ներկայացնում երգչուհու անցյալն ու նրա ապագա պլանների մասին որոշ տեղեկություններ:Երիտասարդ երգչուհի, ով վերջին ժամանակներում չի երևում հեռուստաէկրաններին: Մարիաննա Հովհանիսյան. անուն, որը հայտնի դարձավ դեռ մանկուց: Հզոր վոկալային տվյալներ, գեղեցիկ արտաքին ու բեմական կեցվածք, թերևս հատկանիշներ, որոնք թվում է թե անհրաժեշտ են ցանկացած արտիստի, և հենց սրանք պետք է հետաքրքրի հասարակությանը: Սակայն այս ամենից զատ մարդկանց միշտ էլ հետաքրքիր է եղել հանրային մարդու անձնականն ու ընտանեկան երջանկության գաղտնիքները:
Գաղտնիք չէ, որ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը նշանված է եղել: Նրա նշանածը Արման Մանուկյանն էր: Արդեն նախկին սիրելիի հետ ծանոթացել են ուսանողական տարիներին, երբ երկուսն էլ սովորում էին ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում: Նշենք, որ Մարիաննան սովորում էր ռոմանոգերմանական, իսկ Արմանը` իրավաբանական ֆակուլտետում:
Զույգը ծանոթացել է Արմանի քրոջ միջոցով:
Այս զույգի մասին տեղեկությունները միշտ էլ հետաքրքրել է մարդկանց ու այս թեմայով ցանկացած հրապարակում, որը տեղ էր գտնում էլեկտրոնային մամուլում, հայտնվում էր մարդկանց ուշադրության կիզակետում:
Արդեն հայտնի էր, որ երգչուհին պետք է ամուսնանա հուլիս ամսին, պարզ էր անգամ հարսանեկան արարողության հետ կապված մանրուքները, հաղորդավարուհու աշխատանքի համար հրավիրվել էր Լերա Կուդրացովան:
Իսկ ահա երեկոյի երաժշտական մասն ապահովելու էր Ավրահամ Ռուսսոն:
Երգչուհին նույնպես չէր թաքցնում իր երջանկությունը, նա պատմում էր նույնիսկ հարսանեկան զգեստների մասին: Սակայն հարսանիքից օրեր առաջ մամուլը ողողվեց հարսանիքը չեղյալ համարելու մասին լուրերով:
Տեսակետներն ու կարծիքները շատ էին, սակայն որևէ պաշտոնական տեղեկություն չկար լուրի իսկության մասին: Մարիաննան խուսափում էր այս թեմայի մասին խոսելուց:
«Կյանքն առաջ է գնում, և այս թեման վաղուց իմ համար արդեն փակ է, կյանքի ամեն մի դրվագ ինձ ավելի ուժեղ ու խելացի է դարձնում...»:
Հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է երգչուհին: