Մեր ունեցած ամենամեծ նվերն ու ամենամեծ ձեռքբերումը հաղթական խաղաղությունն է, որը մենք չենք խնդրել, մեզ ոչ ոք չի տվել, և մենք ոչ ոքից չենք ստացել: Այն Հայաստանի ու Արցախի համար նվաճել ու պահպանում է հայկական բանակը: Այս խաղաղությունը ձեռք է բերվել անօրինակ նվիրումի, խիզախության, ինքնազոհողության ու անդառնալի կորուստների գնով, և գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջև, արժանին մատուցելով պատերազմի ու բանակաշինության բոլոր մասնակիցների ունեցած ավանդին, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք 2013 թվականը դարձնելու նոր հաջողությունների ձեռքբերման հերթական տարի:
Եվ բոլորիդ ու առաջին հերթին այժմ մարտական հենակետերում մեր հայրենիքի անդորրը հսկող զինվորներին, ենթասպաներին ու սպաներին մաղթելով առողջություն, երջանկություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ, տարեմուտի իմ ուղերձն ավարտում եմ ավանդական ու յուրաքանչյուր հայ մարդու համար թերևս ամենաթանկ մաղթանքով.
Խաղաղություն հեռավորաց, խաղաղություն մերձավորաց, խաղաղություն ամենեցուն:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
http://www.mil.am/
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=446964425359416&set=a.162160127173182.46700.100001375887095&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել