Այո, գրեք, ինչքան կարող եք, շատ նկարեք ու գրեք բանակ մեկնող նորակոչիկների մասին. նկարներ դրեք, տեղեկացրեք, որ Ձեր բարեկամը կամ եղբայրը մեկնեց ծառայության կամ ողջ-առողջ ետ վերադարձավ:
Ես ուրախ եմ, որ նման մշակույթ ա ձևավորվել ՖԲ-ում ու զարգանում ա:
Բացատրեմ՝ ինչու:
Ամեն մի նման գրառումը կամ նկարը և դրա տակ ոգեշնչող ու ուրախ մեկնաբանություներն իրականում լուրջ մոտիվացիա են ցանկացած ապագա նորակոչիկի համար:
Մեր ժամանակ ՖԲ-բան չկար. մեր բանակ գնալուց այդ մասին իմանում էին հարևանները, բարեկամները, մեր ընկերները, լավ ծանոթներն ու վերջ:
Հիմա, շնորհիվ համացանցի ու սոցցանցերի, այդ լսարանն անհամեմատ մեծ է, հետևաբար նաև ողջունողներն ու բարի ծառայություն մաղթողները: Դա մի տեսակ հպարտություն ա առաջացանում նորակոչիկի մոտ, ուրախ տրամադրություն, եթե նա իմանում է, որ իրեն այդ պահին ողջունում են ոչ միայն իր բարեկամներն ու ծանոթները, այլ մի ամբողջ ֆեյսբուքահայություն:
Դա տեսնում և նկատում ա նաև ապագա նորակոչիկը, քանի որ հիմա բոլոր ապագա նորակոչիկները, վստահաբար, գրանցված են ՖԲ-ում:
Տեսնում ու հասկանում է, որ վաղը-մյուս օրը ՖԲ-ի հերոսն ինքն է լինելու, իրան են մեծարելու ու գնահատելու՝ որպես ապագա զինվորի. իսկ դրանից էլ ավելի լուրջ մոտիվացիա՞:
Մի խոսքով, լավ է, լավ...
Զինվորն իրականում կնոջից առավել ուշադրության ու իր ծառայության դրվատանքի ու գնահատանքի կարիքն ունի: Եթե դա եղավ, նա խիզախությամբ կկատարի ամենադժվար մարտական առաջադրանքները: Վստահ եղեք դրանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել