Երկու դիտարկում: Նրանց, ովքեր ասում են, որ պետք է շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին իրենց հայտարարության համար, այլ ոչ թե մեր դիվանագիտական կորպուսին, ուզում եմ հիշեցնել, որ նախ դա նրանց աշխատանքն է և սկզբունքներից մեկը: Եթե նրանք պատրաստ չեն սթափեցնել իրենց աշխատանքը խոչընդոտել ցանկացողներին, այն էլ Եվրոպայի խորհրդի պես կարևոր կառույցում, ապա մի շարք թերացումներին թվին կավելանա նաև անկսզբունքայնությունն ու անկարողությունը: Այնուամենայնիվ, նրանց ընդունած հայտարարությունը ևս դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ ԵԽԽՎ-ի պես մարմնում 70 դեմ, 45 ձեռնպահ ձայները ստանալը հեշտ է ստացվել, պատկերացում անգամ չունեն թե՛ լոբբինգից, թե՛ հենց այս դեպքում ծավալված աշխատանքի մասշտաբներից:
Հետաքրքիրն այն է, որ Ուոլթերի զեկույցին մեկ ձայնով ավելի քիչ դեմ է եղել, քան Սարսանգի ջրամբարի մասին զեկույցին: Պարզապես 318 պատգամավորից միայն 181-ն է մասնակցել քվեարկությանը: Էսպիսի պատասխանատու ու վիճահարույց քվեարկությունների ժամանակ շատ պատգամավորներ են Կոպերֆիլդ դառնում:
Հա, մեկ էլ որոշ վրացիների պես հարևան-բարեկամ ունենալը մեր բազմաթիվ անբախտություններից մեկն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել