Ադրբեջանցիները ինչ-որ տարօրինակ իրարանցում են սկսել Գաբալայի հարցի շուրջ, այն բանից հետո, երբ Ռուսաստանի հետ բանակցությունները ռադիոտեղորոշիչ այս ռազմավարական կայանի վարձակալության երկարաձգման վերաբերյալ տապալվեցին։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը տասնյակ անգամով բարձրացրել էր վարկակալության համար պահանջվող գումարը՝ հասցնելով այն 300 միլիոն դոլարի։
Հիմա էլ ոմն Ջասուր Սուրեմնինլի, ով լրագրողական «Դոկտրինա» հետազոտական կենտրոնի ղեկավարն է, անհասկանալի հայտարարություն է արել, թե Գաբալան կարող է վարձակալության հանձնվել մեկ ուրիշ տարի, իսկ Ադրբեջանը կուժեղացնի իր մասնակցությունը ԱՊՀ ռազմական համագործակցության ոլորտում... բայց այս ամենը պայմանով, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծացնի իր մասնակցությունը Ադրբեջանի ռազմական արդյունաբերության ոլորտի կայացման հարցում։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանում անգամ թռչունները պատահական չեն ծլվլում իրենց սուլթանի խստաշունչ հայացքի ներքո, պետք է այս առաջին հայացքից անմեղ հայտարարությունը դիտարկել որպես հստակ քաղաքական մեսսիջ՝ ուղղված Ռուսաստանին։ Ասել կուզի, Ադրբեջանը չի ուզում վառել բոլոր կամուրջները և փորձում է սիրաշահել Ռուսաստանին, բայց կարծում եմ, որ նման նախապայմաններով առաջարկը միայն ավելի կխորացնի ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, որովհետև հարցը բնավ էլ Գաբալան չէր, առավել ևս, որ Ռուսաստանը արդեն շահագործության է հանձնել նոր ու ավելի ուժեղ ռադիոտեղորոշիչ կայաններ, արդեն իր տարածքում և պատրաստվում է տեղակայել ևս մեկը՝ Հայաստանում, ուստի Գաբալան կորցրել է իր նշանակությունը։
Կից նյութն`այստեղ