Գիտեի՞ր, որ եղունգներդ կարող են շատ բան բացահայտել ընդհանուր առողջությանդ մասին։ Ինչպե՞ս.

① Գունատ եղունգներ

Pale fingernail beds on womans hand

Չափազանց գունատ եղունգները երբեմն կարող են լուրջ հիվանդությունների նշան լինել.

♦ սպիտակարյունություն

♦ սրտի անբավարարություն

♦ լյարդի հիվանդություն

♦ թերսնուցում

 Սպիտակ եղունգներ

Fingernail beds that are almost completely white

Եթե եղունգները հիմնականում սպիտակ են՝ փոքր-ինչ մուգ եզրերով, ապա դա կարող է լյարդի հետ կապված խնդիրների նշան լինել, ինչպես, օրինակ, հեպատիտի։ Այս լուսանկարում կարող եք տեսնել, որ մատները փոքր-ինչ դեղնած են, սա նույնպես լյարդի հետ կապված խնդիրների մասին է հուշում։

 Դեղին եղունգներ

Yellow fingernails on a womans hand

Դեղին եղունգների ամենատարածված պատճառներից մեկը սնկային վարակն է։ Վարակի սրվելու հետ մեկտեղ եղունգները կարող են հաստանալ ու փշրվել։ Հազվագյուտ դեպքերում դեղին եղունգները կարող են լուրջ հիվանդությունների նշան լինել, ինչպես, օրինակ, վահանաձև գեղձի, թոքերի հիվանդությունների, շաքարախտի կամ պսորիազի հետ կապված խնդիրների։

 Կապույտ եղունգներ

Essential acrocyanosis of the hands

Կապտավուն երանգով եղունգները կարող են հուշել, որ օրգանիզմը բավականաչափ թթվածին չի ստանում։ Սա կարող է թոքերի հետ կապված խնդիրների մասին հուշել, ինչպես, օրինակ, էմֆիզեմայի։ Կապտավուն եղունգների հետ կարող են կապված լինել նաև սրտի որոշ խնդիրներ։

 Անհարթ եղունգներ

fingernail pitting from psoriasis

Եթե եղունգների մակերեսն անհարթ է, ապա դա կարող է պսորիազի կամ բորբոքային արթրիտի նախանշան լինել։ Այս դեպքում եղունգը թափանցիկ ու գունատ է, իսկ եղունգի տակ մաշկը՝ կարմրավուն-շագանակագույն։

⑥ Ճաքճքած ու կոտրված եղունգներ

Split fingernail

Չոր, դյուրաբեկ եղունգները, որոնք հեշտությամբ կոտրվում են, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից են։ Ճաքճքած ու կոտրված եղունգները՝ դեղնավուն երանգով, կարող են կապված լինել սնկային վարակի հետ։

 Եղունգ հիմքի շրջանն ուռած է

Inflammation of the nail fold

Եթե եղունգը շրջապատող մաշկը կարմրավուն է և ուռած, ապա պատճառը եղունգի հիմքի հատվածի վարակն է, որը կարող է առաջանալ շարակցական հյուսվածքների որևէ խանգարումից։

⑧ Մուգ գծեր եղունգի տակ

Dark lines beneath the nail

Եղունգի տակ գտնվող մուգ գծերը պետք է շատ արագ հետազոտվեն։ Երբեմն դրանք կարող են մելանոմայի հետևանք լինել, որը մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է։

 Քայքայված եղունգներ

Bitten fingernails

Եղունգները կրծոտելը հին սովորություն է, սակայն որոշ դեպքերում դա նյարդերի հետ կապված խնդիրների հետևանք կարող է լինել։ Եղունգներ կրծոտելը կապվում է նաև կպչուն-սևեռուն խանգարման հետ։ Եթե չես կարողանում դադարեցնել եղունգներդ կրծոտելը, ապա արժե խորհրդակցել բժշկի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել