Replik.am-ը գրում է.

«Jet Airways» ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը Նյու Դելիում կասկածելի արկղի պատճառով չեղարկվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով NDTV-ին:

Ինքնաթիռից տարհանվել է 104 ուղևոր և 7 աշխատակից:

Նշվում է, որ կասկածելի արկղի մասին ինֆորմացիան ավիաընկերությանը հայտնել է անանուն անձ:

Ոստիկանությունն խուզարկում է ինքնաթիռը: Այս պահին Նյու Դելիում է գտնվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել