Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատ Լեոնել Մեսսին տրանսֆերային պատուհանի բացումից առաջ գայթակղիչ առաջարկ է ստացել Ռուսաստանից: Սկզբնական շրջանում չէր շոշափվում այդ թիմի անունը, սակայն աշխարհահռչակ «Marca»-ն հայտնել է այդ թիմի անունը: Մախալչկայի թիմը ռեկորդային պայմանագիր է առաջարկել արգենտինացուն՝ տարեկան 30մլն եվրո, որը չորս միլիոնով ավել է աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի աշխատավարձից: Իսկ փոխհատուցման գումարը նույնպես շլացնող է՝ 250մլն եվրո: Սակայն Լեոն չի արձագանքել «Անժիի» առաջարկին, և նախաամանորյա հարցազրույցներից մեկում նշել է, որ երազանքն է կարիերան ավարտել կապտանռնագույնների կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել