Որքան էլ շատերը դժգոհեն հեռուստատեսային սերիալներից, սակայն անհերքելի է, որ դրանք ունեն բարձր վարկանիշ, և անգամ դժգոհողներն էլ ոգևորությամբ են հետևում սերիալներին և ինչու ոչ` նաև հերոսների գործունեությանը ու կյանքի մանրամասներին:
Արդեն մի քանի տարի է` Հայաստանում սկսել են արտադրվել սեփական արտադրության սերիալներ, իսկ դրանցում դերերով հանդես եկող դերասաններն ու դերասանուհիները` դարձել են հայտնի ու շատերի կողմից սիրված:
Slaq.am-ը ձեզ է ներկայացնում ամենահայտնի հեռուստատեսային դեմքերին, ովքեր հայտնություն ձեռք բերեցին 2012 թվականին:
Սոֆյա Պողոսյան
Այս դերասանուհին մեծ հայտնություն ձեռք բերեց հենց այս տարի` «Շանթ» հեռուստաընկերության «Անծանոթը» սերիալում ստանձնելով Մերիի դերը:
Մինչ այս նա խաղում էր նաև «Կյանքի գինը» սերիալում երկրորդական դեր, սակայն նա այնքան էլ հայտնի չէր: Ինչ խոսք, նա աչքի է ընկնում իր բացառիկ գեղեցկությամբ և նրբագեղությամբ: Նշենք նաև, որ եթերային գեղեցկուհին նույնքան գեղեցիկ Մայա Պողոսյանի քույրն է, ով «Ell style» ամսագրի գլխավոր խմբագիրն է:
Շուշաննա Թովմասյան
Երիտասարդ այս դերասանուհին բոլորիս հայտնի է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից: Մինչ այս նա հեռուստաեթերում չի երևացել: Անհերքելի է, որ այս դերասանուհու մասին ցանկացած նյութ մեծ հետաքրքրություն է առաջացնում ընթերցողների շրջանում: Դրանում կարող ենք վստահեցնել` մեր սեփական փորձից ելնելով:
Եվա Բաղդասարյան
17-ամյա երիտասարդ Եվան հայտնիություն ձեռք բերեց «Արմենիա» հեռուստաընկերության «Եռաչափ սեր» երիտասարդական հեռուստասերիալից, որտեղ խաղում է Ինգայի դերը: Մինչ հեռուստաէկրաններից երևալը նա զբաղվել է մոդելային բիզնեսով: Շատ ու շատերը, հավանաբար, հետևում են սերիալին հենց այս գեղեցկուհու պատճառով:
Նյութի աղբյուր՝ http://www.glancejournal.com/2012/12/2012_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել