|
Հրանտ Սարաֆյան, «Իրավունք» թերթի լրագրող |
Երբ նստած մտածում ես՝ գինին, ուտեստներն ու սուրճն է ավելի լավը, թե այն մթնոլորտը, որ կարճ ժամանակում ստեղծեց «Avenue 37»-ը: Մի տեսակ յուրահատուկ երևանյան շունչ կա այստեղ, ու հենց այստեղ էլ հանդիպում ես այն մարդկանց, ովքեր իմ ու քո քաղաքում, իմ ու քո երկրում ասելիք ունեն, դեր ունեն, սրտացավություն ունեն: Ու մեկ էլ աչքդ ընկնում է էկրանին, և տեսնում ես, որ նրանք, ովքեր այդ պահին ներկա չեն, բացակա էլ չեն, քանի որ իրենց մեծ ու փոքր ներդրումով ապահովել են այդ օրը ևս մի քանի տասնյակ կարիքավորի օրվա ճաշը: Չգիտեմ, իրավունք ունեմ հրապարակելու, թե` ոչ, բայց այդ անունների թվում կան մարդիկ, որոնք ամեն օր ֆեյսբուքյան զազրախոսների գլխավոր թեման են, բայց հենց նրանք են ցավում, հոգում, ի վերջո, գործ անում` հանուն իմ ու քո երկրի քաղաքացու, հանուն իմ ու քո երկրի: Ապրեք, տղե՛րք, «Avenue 37»-ը կարողացավ օնլայն հարթակից զտել ու օֆլայն տիրույթում այնպիսի միջավայր ստեղծել, որը, բացի բարեգործական առաքելություն իրականացնելուց, մի տեսակ դարձել է քաղաքական-մշակութային-հասարակական անհատականությունների հանդիպման Վերնատուն, ինչի կարիքն ուներ Երևանն ու սպասել էր այս օրվան տասնամյակներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: