Երեկ մի տեսահոլովակ տարածվեց, որտեղ Արթուր Օսիպյանը քննադատում է ԼՂՀ կրթական համակարգը: Ինչ խոսք, քննադատությունը տեսնելիս մենք բոլորս էլ չենք կարող չհամաձայնվել իր ընդհանուր արտահայտած մտահոգությունների հետ, իհարկե որոշակի վերապահումներով, որոնց շուրջը կարելի է երկար բանավիճել:
Մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը միշտ ցանկացած քննադատության դեպքում անկախ այն հանգամանքից, թե տվյալ քննադատության հետ նա ինչքանով կարող է առնչություն ունենալ՝ անպայման այն ողջունում, լսում և փորձում է վերլուծել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լուծում տալ:
Սակայն հետաքրքիր զարգացումներ սկսեց տեղի ունենալ Ֆեյսբուք սոցիալական կայքում, որտեղ կարծես տեղի է ունենում բևեռացում, որից մեկում փորձում են քննադատել Արայիկ Հարությունյանին, իսկ մյուսում պաշտպանել: Ցավոք չեմ կարող ընդունել նաև այն քննադատությունները Արթուրի հասցեին, որտեղ նրան փորձում են լատինատառ գրելով հորդորել առաջինը խոսել հայերեն և նոր քննադատել, ինչպես հասկանում ենք տեսանյութից նա ստացել է ռուսական կրթություն և բնական է, որ նա իր միտքը ճիշտ արտահայտելու համար պետք է դա անի ռուսերենով, այստեղ այդքան լեզուն չէ կարևոր և էական՝ քան այն, թե ինչ է նա ասում, իսկ նա ասում է այն ինչ բազմիցս ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Մենք բոլորս էլ տեսել ենք ,թե Արայիկ Հարությունյանը ինչքան է խոսել, որ պետք է կատարել կրթական ոլորտի արմատական փոփոխություններ և դա նա արել է ավելի սուր քննադատության ենթարկելով և նախանշել նաև այն ուղությունները և քայլերը, որոնց միջոցով կարելի է հասնել կրթական ովորտի արմատական փոփոխություններին:
Արայիկ Հարությունյանը դա արել է տարբեր վայրերում և տարբեր առիթներով, որի վերաբերյալ շատերս առիթ ունեցել ենք լսել, իսկ նրանք ովքեր չեն լսել ապա ճշտելը դժվար չէ, երևի թե տեսաձայնագրություններ էլ կլինեն:
Ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ հնարավոր չէ կատարել արմատական փոփոխություններ ութ ամսվա ընթացքում, բայց դրա ուղությամբ կատարված առաջին քայլերից մեկը եղել է տարևերջին կառավարության որոշումը և դրա տրամաբանական շարունակությունը՝ տվյալ հանդիպումը:
Չցանկանալով մանրանալու թե ինչպես է ստացվում,
1. որ այլ համալսարանի դասախոս ներկայանում է այլ համալսարանի հանդիպմանը,
2.երբ դրանից առաջ եղել է խորհուրդի նիստ ԱՐՊՀ-ում, որտեղ հենց կարելի էր հարցադրումներ իրականցնել,
3. խոսել հարցերի մասին, որոնց մասին հենց վարչապետն է խոսել...
Պարզապես ցանկանում եմ, որ մենք կարողանանք հասկանանք, եթե ցանկանում ենք գտնել պատասխաններ, ապա դրանք պետք է փնտրենք լռիվ այլ վայրերում:
Արցախը և Հայաստանը դա նույն միասնական համակարգն է՝ ցանկացած ոլորտում, իսկ ամենա կարևորը տվյալ պարագայում, որ Արթուրը ասել է այն, ինչ ասել է բազմիցս Արայիկ Հարութունյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել