– Բարոյալքեք ամենայն լավը, ինչ կա ձեր հակառակորդի երկրում.
– Թշնամու երևելի գործիչներին ներքաշեք հանցավոր ձեռնարկների մեջ.
– Վարկաբեկեք թշնամու ղեկավարության հեղինակությունը և անհրաժեշտ պահին ի ցույց դրեք դա՝ հասարակության պարսավանքին.
– Այդ նպատակով օգտագործեք համագործակցությունը ամենաստոր ու նողկալի մարդկանց հետ.
– Հրահրեք խժդժություններ, պառակտում ու վեճեր, ձեզ թշնամի երկրի բնակչության մեջ.
– Երիտասարդներին սադրեք ընդդեմ տարեցների .
– Ցանկացած գնով խանգարեք կառավարության աշխատանքին.
– Հնարավոր ամեն կերպ խոչընդոտեք հակառակորդի զորքի նորմալ պարենաապահովմանն ու կարգուկանոնի պահպանմանը:
– Կաշկանդեք հակառակորդի զինվորների կամքը՝ երգ ու երաժշտությամբ, ստահոդ տեղեկություններով.
– Արեք ամեն հնարավորը, արժեզրկելու ձեր թշնամու ավանդույթներն ու խարխլելու հավատն առ նրանց աստվածները.
– Ուղարկեք նրանց մոտ թեթևաբարո կանանց, որպիսի էլ ավելի սաստկացնեք բարոյալքումը.
– Շռայլ եղեք առաջարկություններում և պարգևներում՝ տեղեկություններ և գործակիցներ ձեռք բերելու համար: Ու ընդհանրապես մի խնայեք ոչ փող, ոչ էլ խոստումներ, քանզի դրանք լավագույն արդյունքն են տալիս :
(c) Սուն Ցզի
չինացի փիլիսոփա, ռազմագետ, մ.թ.ա. VI դար