Առողջապահության նախարարությունը միտումնավոր հասարակությունից թաքցնում է խոզագրիպի վիճակագրությունը: Եթե Առողջապահության նախարարությունը մինչև նախորդ շաբաթ ներկայացնում էր իրականության ու տրամաբանության հետ կապ չունեցող սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն, ապա նախորդ շաբաթվանից սկսած՝ այլևս վիճակագրություն չի ներկայացնում: Այսինքն` ներկայացնում են միայն դուրս գրվածների թվերը, իսկ թե քանիսն են դիմում, քանիսն են բուժվում, նրանցից քանիսն են հղի կամ անչափահաս, այլևս հասարակությանը չի ներկայացվում: Ես շարունակում եմ պնդել, որ առողջապահության նախարարությունը վիճակագրական աճպարարությամբ է զբաղված: Նախարարությունը միտումնավոր հասարակությունից թաքցնում է խոզագրիպի իրական վտանգի չափը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrab.haroyan/posts/1246268292066673
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել