Առողջապահության նախարարությունը միտումնավոր հասարակությունից թաքցնում է խոզագրիպի վիճակագրությունը


13:55 , 23 հունվար, 2016

Առողջապահության նախարարությունը միտումնավոր հասարակությունից թաքցնում է խոզագրիպի վիճակագրությունը: Եթե Առողջապահության նախարարությունը մինչև նախորդ շաբաթ ներկայացնում էր իրականության ու տրամաբանության հետ կապ չունեցող սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն, ապա նախորդ շաբաթվանից սկսած՝ այլևս վիճակագրություն չի ներկայացնում: Այսինքն` ներկայացնում են միայն դուրս գրվածների թվերը, իսկ թե քանիսն են դիմում, քանիսն են բուժվում, նրանցից քանիսն են հղի կամ անչափահաս, այլևս հասարակությանը չի ներկայացվում: Ես շարունակում եմ պնդել, որ առողջապահության նախարարությունը վիճակագրական աճպարարությամբ է զբաղված: Նախարարությունը միտումնավոր հասարակությունից թաքցնում է խոզագրիպի իրական վտանգի չափը: