Երեկ համացանցում գրառում էր տարածվել, որ Կայա Խուրշուդյանը շրթունքները բոտոքս է արել և չափն անցել է՝ սարսափելի տեսք ստանալով:

Կայան իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է այդ գրառմանը.

«Կարծում եմ` ավելի կարևոր թեմաներ կան գրելու, բարձրաձայնելու, քան իմ շրթունքները... Էդ որ օրական զինվոր ա իբր ինքնասպան լինում, դրա մասին ինչի՞ չեք գրում, ա՛յ սուտի լրագրողներ: Ասեմ ինչի, որովհետև էդքան պրասմոտր չի բերում, չէ՞: Թե՞ կարծում եք` հայտնի մարդկանց վրա ցեխ շպրտելով՝ կարաք ինքնահաստավեք, ա՛յ ճղճիմներ: Վայ մեղկամ ձեզ.... Կրակն ընկա՞նք, ոոր մի քանի սերիալում նկարահանվեցինք... Տենց լավ չի, զուգարան գնալու ժամերն էլ հրապարակեք:

Աստված իմ, հանգիստ թողեք ինձ... Ես շատ երջանիկ եմ !!! Ու շատ շնորակալ եմ Աստծուց արտաքինիս համար ու նաև շնորակալ եմ, որ ունեմ միջոցներ ավելի գեղեցիկ երևալու համար: Իսկ չար մարդկանց ուղղակի խորհուրդ կտայի գոնե ցածրաձայն նախանձել, լա՞վ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել