

Բայց հաճախ մխիթարական է այն փաստը, որ երկիրդ թշնամին է ավերել, քանի որ տեսնում ես սեփական ազգակցիդ ավերը դեպի սեփական հայրենիքը, ասել է թե՝ ձեռքերն ըմբոստանան իրենց տիրոջն ու մի շառաչուն ապտակ հասցնեն նրա երեսին:
Այո՛, թշնամին ավերել, կողոպտել ու քանդել է մեր երկիրը, ոչնչացրել մեր մշակույթը, բայց լայն առումով դա տանելի ցավ է, անգամ այն սպին, որ նա դրոշմել է ազգիդ երեսին, տանելի է, քանի որ այն պատերազմի ու դառը ճակատագրի նվերն է, բայց երբ այդ սպին հասցնողը եղբայրդ է, այսինքն՝ քո մասինկը, որ միասին, մյուսների հետ մի ամբողջ եք, արդեն անտանելի է, մեղք չլինի ասելը՝ նաև անբարոյականություն:
Այսօր հայն, ի բռնաբարումն իր փառավոր անցյալի, անարգաբար խոշտանգում է հայկական մշակույթը՝ այդ իսկ կերպ պղտորելով այն առուն, որից ապագայում պետք է ջուր խմի իր զավակը:
Էլ ինչպե՞ս կարող ենք պայքարել հարևան երկրներում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման դեմ, երբ Հայաստանի ներսում այս ու այն կողմից թալանվում ու չնչին գներով, որպես մետաղի ջարդոն վաճառվում են... վաճառվում են Հայոց ազգային դիմագիծը խորհրդանշող հուշարձանները:
Սա դավաճանություն է, աններելի դավաճանություն... ազգային դավաճանություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել