Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, Արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը հայոց պատմության դարավոր էջերում   ամրագրեց ձեռքբերումների ևս մեկ տարի և մուտք է գործում 2013 թվական` նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության և հզորացման տարի:

Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ հայոց պետականության սահմանները ամեն վայրկյան անձնուրաց պաշտպանող, խրամատի մեջ գտնվող անպարտելի հայ զինվորներին, հայ սպաներին` վստահեցնելով, որ նրանց թիկունքում գտնվող հայ ժողովուրդը ամենօրյա, ամենժամյա ուշադրության կենտրոնում է պահում հայոց ազգային բանակի ամենամեծ ձեռքբերումը` ազգային, մարտական, հաղթական ոգով լեցուն հայոց զինվորականի անտրտունջ, արժանապատիվ ծառայությունը հայրենիքի հանդեպ:

Մաղթում եմ ձեզ առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ պետականաշինության, այդ թվում նաև բանակաշինության գործում և յուրաքանչյուրիդ գիտակցական կամավորագրումը մեծ և հզոր Հայաստան կերտելու գործընթացներին: Մաղթում եմ ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

                  Հարգանքով`

                 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ`  Խաչիկ Ասրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել