Նատուռի հավաստի աղբյուրները հայտնում են, որ մեր երիտասարդ բաճկոնասեր պատգամավորներից մեկը հանդես կգա հետևյալ նախագծով.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«Հայաստանի Հանրապետության տարածքում դեմոտիվատորներ պատրաստելու և դրանք տարածելու մասին»

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում դեմոտիվատորների պատրաստման և տարածման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում որոշ այլ քաղաքական գործիչների դեմ ուղղված դեմոտիվատորների վրա:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության տարածքում դեմոտիվատորների պատրաստման վայրը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում դեմոտիվատորներ կարող են պատրաստվել միայն ք. Երևան, Սայաթ-Նովա 19 և ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 9 հասցեներով:
2. Նշված վայրերում դեմոտիվատորների պատրաստումն ու տարածումը կարգավորվում են «Ինչ դեմոտիվատոր ուզենք, այն էլ կպատրաստենք ու կտարածենք ու դրա կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ.Գ. Շուտ եմ ասել, դատի տալ չկա :) /©Հովազ/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել