2A452DAA-68BC-4789-9B27-56913A05CDA6_w308_r1picture-55

անկախության քսանմեկ տարիները հազարումի կարևոր դեմք տվեցին, հազարումի հեղինակություն, հազարումի հարգված մարդ, կուռք.

վաղուց արդեն ես ընտրել եմ անկախության երկնակամարի իմ աստղերը՝ Տիգրանին ու Տիգրանին.

բանավոր խոսքի արքային՝ Տիգրան Նաղդալյանին, ու գրավոր խոսքի արքային՝ Տիգրան Հայրապետյանին.

այսօր Տիգրան Նաղդալյանի մահվան տարելիցն է.

ֆիզիկական...

որովհետև վաղը էլի իրանն է լինելու, ինչպես երեկն էր...

ու թող որ շարունակեք ում կողմից էր, ով արեց, ինչու, բա հետո ինչ եղավ սերիալային բանավեճը, ժամանակի հանդեպ նրանց գերակայությունը կստիպի ինձ զավակիս նախ և առաջ պատմել, թե ով էին նրանք՝ Տիգրանները, և ինչու պետք է առաջ նայել դեպի նրանք...

դեպի իրական Աստղեր...

որովհետև հաստատ մի օր Հայաստանն այնուամենայնիվ կաղոթի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել