Այ եթե վաղը ընտրություններ լինեին, առավել քան վստահ եմ, որ նույնիսկ ամենաարդար ու թափանցիկ ընտրությունների պարագայում 5 տոկոսի շեմը բացարձակապես անհասանելի էր լինելու ՕԵԿ-ի, Ժառանգության ու ՀԱԿ-ի համար (ՀԱԿ-ի համար առհասարակ 7 տոկոս է պետք), իսկ նոր ստեղծվող այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են «Այանսը», «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանը» դեռ չեն ձեռք բերել այն պոտենցիալը, որ կարողանան 5 տոկոս հավաքել։ Թերևս միայն Նիկոլ Փաշինյանի պարագայում է դա հավանական, իսկ մյուսները պարզապես չեն կարող այդքան ձայն հավաքել։
Ու ինչպե՞ս են պատրաստվում հակազդել իշխանություններին պատվարժան ընդդիմադիրները։ Օրերս մի զավեշտալի բան տեսա, որ շատ լավ արտացոլում է այն քաղաքական ինֆանտիլիզմը, որը տիրում է ընդդիմադիր ճամբարում. «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը մեծ հպարտությամբ գրել էր իր ֆեյսբուքում, որ ի հեճուկս իշխանությունների ու Սերժ Սարգսյանի՝ կարողացել էին այնպես անել, որ տոնածառի հանդերձանքով մի քանի ակտիվիստներ անարգել մուտք գործեն Ազատության հրապարակ...
Հասկանո՞ւմ եք՝ խնդիրների ինչ մանրություն է տիրում հիմա ընդդիմության գործող ուժերում։ Ու եթե իրադրությունը չփոխվի, գործող կուսկացությունները չսկսեն ավելի լուրջ հարցերով զբաղվել, քան տոնածառի հանդերձանքով ակտիվիստներին հրապարակ մտցնելը, չդադարեն արդեն մազոլ արած «ռեժիմը խուճապի մեջ է» տաղտկալի ցնդաբանությունը հորջորջել ու պատրաստ չլինեն լայն ֆորմատով համագործակցել միմյանց հետ, ապա մյուս ընտրություններին ՀՀԿ-ն կարա արդեն ընտրակեղծիք էլ չանի, այլ, չափավոր օգտագործելով իր ադմինիստրատիվ լծակները, այնպես անի, որ խորհրդարանում հաստատ չլինեն ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ ՕԵԿ-ը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/01/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել