Past.am-ը գրում է.

Այսօր Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Աստծո օրհնությունը ստանալուց հետո, Հայկական Բանակի շարքերը համալրելու մեկնեցին հինգ նորակոչիկներ: Ավանդույթի համաձայն նորակոչիկներին նվիրվեցին օրհնված խաչեր և աղոթագրքեր:

Նորակոչիկներին իրենց շնորհավորանքի և բարի ծառայության մաղթանքի խոսքերն էին հղում նաև համայնքի բնակիչները, ծնողները, վետերանները, ոստիկանության ներկայացուցիչները:

Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց և բարի ծառայություն մաղթեց Ջերմուկ քաղաքի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, փոխքաղաքապետ Սամվել Մարգարյանը:

Ձեզ անփորձանք ծառայություն, հա՛յ զինվորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել