Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Դեկտեմբերի 28-ին` ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Մարալիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Վանաձորում, Ալավերդիում, Կոտայքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Գավառում, Ճամբարակում, Տավուշում, Իջեւանում, Տիգրանաշենում, Սիսիանում, Գորիում, Ջաջուռում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:



