Մարդկության պատմության ընթացքում հաճախ են պատահել այնպիսի դեպքեր, երբ ամենատարբեր պետություններում շրջադարձային և կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների ամսաթվերը համընկել են: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունվարի 21-ի կարևորագույն դեպքերը, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում:
1925 թվականի հունվարի 21-ին Ալբանիան իրեն հռչակել է հանրապետություն:
1950 թվականի այս օրն ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Ալգեր Հիսսը դատապարտվել է կեղծ վկայություն տալու համար:
1985 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Ռոնալդ Ռեյգանի երկրորդ երդմնակալության արարողությունը, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար մեկ օր առաջ, սակայն հետաձգվել էր, քանի որ հունվարի 20-ը կիրակի օր էր: Ավելին, այս երդմնակալության արարողությունն ԱՄՆ ողջ պատմության մեջ դարձել է երկրորդը, որը եղանակային վատ պայմանների պատճառով անց է կացվել Կապիտոլիումի շենքի ներսում, իսկ երդմնակալությանը սովորաբար հաջորդող քայլերթն ընդհանրապես չեղյալ է համարվել:
2003 թվականի այս օրը Մեքսիկայի Քոլմիա նահանգում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29 մարդ զոհվել է, և ավելի քան 10.000-ը՝ անօթևան մնացել: