Past.am-ը գրում է.
Հաղորդավարուհի, դերասանուհի Արփինե Գաբրիելյանի գեղեցկությունը սահմաներ չի ճանաչում: Նրան վստահորեն կարող ենք դասել ամենաոճային հայ հայտնիների շարքերը: Past.am-ը այսօր Ձեզ կներկայացնի Արփինե Գաբրիելյանի ամենավառ կերպարներից մեկը:
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի նոր՝ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը նոյեմբերի 19-ից մեծ էկրան բարձրացավ։ Այս ֆիլմում իր մասնակցությունն է ունեցել նաև դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը։ Կերպարը տարբերվում էր իր մարմնավորած նախորդ դերերից։
«Զուսպ, սառը, շատ բան տեսած աղջիկ է, ով իրեն միշտ պահում է ըստ արժանվույն։ Իր հոր արժանի դուստրն է։ Այս դեպքում դրամատիկ կերպարով է ներկայացել»:
Ֆիլմերում Արփին սովորաբար ներկայանում է որպես սեքսուալ, գրավիչ աղջիկ և կարծիք է ձևավորվել, որ հենց արտաքին տվյալների համար են նրան ընտրում:
Արտաքինը երբեմն օգնում է, երբեմն՝ խանգարում։ Շատ դեպքերում դա ինձ խանգարում է, որովհետև մարդկանց մոտ ձևավորվել է կարծրատիպ, որ ինձ ընտրում են, որովհետև ես ունեմ արտահայտիչ դիմագծեր կամ արտաքին այլ հատկանիշներ... դա ինձ համար շատ վիրավորական է,-նշել է դերասանուհին։