Ankakh.com-ը գրում է.

ԳԻՏԵԻ՞Ք

1. Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը միասին են մեծացել և մշտապես լավ ընկերներ են եղել: Իրականում, Փերիսն է օգնել Քիմին հանրահայտ աստղ դառնալ: Նրանք միասին մասնակցում էին զանազան երեկույթների, որոնց ընթացքում էլ մարդիկ նկատել են Քիմին իր գեղեցիկ կազմվածքի և ընդգծված բարեմասնությունների շնորհիվ:

2.Քիմը մանկության տարիներին ցանկանում էր ուսուցչուհի դառնալ:

3.Դպրոցում սովորելու տարիներին Քիմը աշխատում էր իր հոր երաժշտական մարքեթինգային ընկերությունում, որը կոչվում էր «Movie Tunes»:

4.Մինչ հանրահայտ դառնալը Քիմ Քարդաշյանը Փերիս Հիլթոնի և Լինդսի Լոհանի ոճաբանն էր:

5.Քիմը խոստովանել է, որ իր մահացած հայրը շատ անգամ հայտնվում է իր երազում և խոսում իր հետ:

6.Քիմի կուռքը Ջենիֆեր Լոպեսն է: Նա խոստովանել է, որ բոլորը գիտեն Լոպեսի հանդեպ իր մեծ սիրո մասին: Քիմի կարծիքով Ջենիֆերը միշտ անթերի տեսք ունի:

7.Հավատքը մեծ դեր է ունեցել Քիմի կյանքում հատկապես պատանեկան տարիներին: Նա իր քույրերի և եղբոր հետ ամեն կիրակի եկեղեցի է այցելել:

8.Փլեյբոյի ամենացանկալի գեղեցկուհիների ցուցակում 2007 թ.-ին Քիմ Քարդաշյանը երրորդ տեղում էր՝ զիջելով միայն Մերիլին Մոնրոյին և Պամելա Անդերսոնին:

9.Քիմն առաջին անգամ ամուսնացել է 19 տարեկան հասակում պրոդյուսեր Դեմոն Թոմասի հետ: Չորս տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել է, որից հետո Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: Նրանց ամուսնությունը, սակայն, ընդամենը 72 օր է տևել

10.Երբ Քիմ Քարդաշյանին հարցրել էին, թե ում հետ կցանկանար անմարդաբնակ կզղում հայտնվել, նա նախընտրել է Ջորջ Քլունիին:

11.Քիմի ամենասիրելի ֆիլմերից մեկը «Հուշատետր»-ն է:

12.Քիմն ու Քանյեն նախընտրում են հեռու պահել իրենց երեխաներին ռեալիթի շոուի նկարահանումներից:

13.Քիմը Քանյե Ուեսթի 35 ամյակի կապակցութամբ նրա համար 400.000 դոլար արժողությամբ Լամբորջինի մակնիշի ավտոմոքենա է գնել:

14.Քիմը նաև գրքի հեղինակ է հանդիսանում: Քույրերի հետ համատեղ նա գրել է Kardashian Konfidential գիքը:

15. Քիմի հասակը 1մ 57 սմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել