Տոներն են մոտենում: Կասկածելի ծագման կիսաֆաբրիկատներ, սանհանգույցներում պատրաստվող զովացուցիչ ըմպելիքներ, մեծն լֆիկյան «Ստոլիկ» օղիներ (որոնք խմելով՝ մազերդ կանաչում են), արալեզների պես անկուշտ խոլեստերին ստամոքները լցնելու արդյունքում սրտի կաթվածով մահացության դեպքերի կրկնապատկում: Այո, տոներ են մոտենում, ոչ թե մոտենում, այլ արշավում են մեր հայ ազգի գլխին: Ի՞նչն է մեզ ստիպում ամբողջ տարի սպասել այս ցուրտ օրերին և դատարկել ամբողջ տարվա եկամուտների քսակը, սեղանին դնել հրեշավոր չափերի հասնող բուդ, կեղծավոր այցեր կատարել, 15 օր խելքի չգալ: Արդեն վաղուցվանից մենք մոռացել ենք Նոր տարվա խորհուրդը, անցկացման ձևն ու նպատակը: Այն կարելի է նույնացնել նույն «պրեստիժնի» ինստիտուտներ ընդունելու պայքարին, ուղղակի այս մեկը ամեն տարի է լինում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=501906889854304&set=a.156855401026123.30241.100001049929740&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել