Այսօրվա դրությամբ արդեն մի տեսակ անարդար է դարձել հաճախորդացման ողջ կուժն ու կուլան ՕԵԿ-ի գլխին թափելը, որովհետև դաշնակներն անգամ ՕԵԿ-ին տվեցին-անցան։ Տպավորություն է, որ քաղաքական մանյովրների հարցում ՀՅԴ-ի գլխավոր ոգեշնչման առարկան հին ու բարի «Չխկլը-բաց, չխկլը-փակ» մանկական խաղն է, երբ ուզում՝ դուրս են գալիս, երբ ուզում՝ մտնում են։
Դաշնակները վստահ են (առայժմ՝ ոչ այնքան անհիմն), որ իրենց անցողիկ 5 տոկոսն ունեն այսպես թե այնպես, ու հիմա էդ 5 տոկոսը հնարավորինս թանկով ու հնարավորինս հաճախ ՀՀԿ-ի վրա «խուրդելու» պրոցեսին ենք ականատես լինում։ Ընդ որում, բնավ չեմ կարծում, որ ՀՅԴ-ն երկար կոալիցիայում մնա։ Արդեն ընտրությունների նախաշեմին պարոնայք Յեղափոխականներն էլի կհիշեն, որ իրենք խիստ դեմ են ռեժիմին ու դրա վարած քաղաքականությանը և էլի ընդդիմություն կհռչակվեն մինչև մյուս անգամ կոալիցիայի մեջ մտնելը։
Եվ այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այս մարած օբլիգացիա քաղաքական ուժը պահպանում է իր ակտուալությունն ընտրազանգվածի մոտ ու գոնե իր դեկորատիվ գործառույթով պետք է նույն Ռեժիմին ու ՀՀԿ-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել