Past.am-ը գրում է.

«Շանթ»  հեռուստաընկերության բազմաթիվ նախագծերում մասնակցություն ունեցած Գևորգ Չուլյանին հեռուստադիտողը ավելի շատ կհիշի «Բանուկում» հեռուստասերիալից: Բոլորիս կողմից շատ սիրված Սամոն ունի գեղեցիկ ընտանիք: Past.am-ը ներկայացնում է սիրված դերասանին և իր գեղեցիկ ընտանիքը:

Գևորգը այն դերասաններից է, ով չի սիրում խոսել իր անձնական կյանքից: Սակայն հարցազրույցներից մեկում նա ասել է, որ արդեն բավական երկար ժամանակ է ինչ ամուսնացել է և կազմել գեղեցիկ ու համերաշխ ընտանիք: 

«Ամուսնացել եմ 26 տարեկանում: Միասին նույն թատրոնում էինք աշխատում, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց…»

Նա երկու զավակների հայր է: Նրա մեծ տղան՝ Հրայրը արդեն 3-րդ դասարան է, իսկ ահա փոքրը՝ Արտավազդը՝ 1-ին: 

Կինը նույնպես դերասանուհի է, սակայն այսօր աշխատում է  հեռուստաընկերությունում՝ որպես նախագծերի ադմինիստրատոր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել